Բժիշկները ասել են, թե ամռանը որ ժամին պետք է արթնացնել դպրոցականներին
LifestyleԱմառային արձակուրդների ժամանակ երեխաները ցանկանում են քնել որքան հնարավոր է ուշ և արթնանալ կեսօրին մոտ: Որոշ ծնողներ դա թույլ են տալիս և ուշադրություն չեն դարձնում ամառային ամիսներին օրվա ռեժիմի պահպանման կարևորությանը, հայտնում է hronika.infօ-ն:
Սակայն հոգեբանները պնդում են, որ ամռանը չարժե խիստ տեղափոխել քնելու և արթնանալու ժամանակը: Դա վատ է անդրադառնում դպրոցականների առողջության և ինքնազգացողության վրա: Երեխաները նոր ռեժիմին սովորելիս իրենց թույլ և հոգնած են զգում, բացի այդ սեպտեմբերին նրանք կրկին պետք է վարժվեն նախկին գրաֆիկին:
Բացի այդ՝ փոփոխվող գրաֆիկը վատթարացնում է քնի որակը: Իսկ լիարժեք քունը կարևոր է երեխայի զարգացման համար: Իսկ ինչպե՞ս երեխային ստիպել քնել ժամանակին: Դրա համար հարկավոր է երեկոյան ստեղծել հանգիստ իրավիճակ: Քնից առաջ հեռուստացույց դիտելը և համակարգչային խաղեր խաղալը երեխային գրգռված է դարձնում: Ավելի լավ է քնից առաջ գիրք կարդալ: