Վիսկին՝ երկարակեցության գաղտնի՞ք
LifestyleԵրբ բրիտանուհի Դորոթի Հաուն նշում էր իր հարյուրամյակը, նա ասաց, որ իր երկարակեցության համար «շնորհակալ» է վիսկիին: Բնականաբար, այդ պահին նա իր ձեռքում մեկ բաժակ վիսկի ուներ:
Իհարկե, խելահեղ է թվում այն գաղափարը, որ վիսկիի նման թունդ ալկոհոլային խմիչքը կարող է երկարակեցություն «խոստանալ», սակայն բժիշկները պնդում են, որ, այս ալկոհոլային խմիչքի օրական 40-50մլ-ն իսկապես դրական է ազդում ամբողջ օրգանիզմի վրա:
Վիսկին ստացվում է գարու ածիկի, եգիպտացորենի, տարեկանի, ցորենի քաղցուի թորումից։
1. Վիսկին՝ ուղեղի առողջության համար
Այս թունդ խմիչքի չափավոր բաժինը լավացնում է ուղեղի կոգնիտիվ ֆունկցիան, ինչն էլ իջեցնում է Ալցհեյմերի հիվանդության առաջացման ռիսկը: Այն նաև կանխարգելում է ծերունական թուլամտությունը:
2. Վիսկին՝ սրտի և հոդերի առողջության համար
Օրական մեկ բաժին վիսկի խմելով՝ կարելի է 50%-ով իջեցնել սրտի կաթվածի ռիսկը: Ինչպես նաև, այս խմիչքի կանոնավոր օգտագործման դեպքում կարգավորվում է արյան մակարդումը, ինչն էլ նվազեցնում է թրոմբոզի գոյացման ռիսկը:
3. Վիսկին՝ քաղցկեղի դեմ պրոֆիլակտիկ միջոց