Apple-ն արհեստական ուղեղ կստեղծի
ՀասարակությունԱմերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը մտադիր է մրցակցության մեջ մտնել Google-ի հետ ու ստեղծել արհեստական ուղեղ:
Ինչպես նշում է The Independent-ը, տեխնոլոգիական «հսկան» այս մասին պատրաստվում է հայտնել երկուշաբթի՝ Սան Ֆրանցիսկոյում մեկնարկելիք համաժողովի շրջանակում:
Բացի այդ ընկերությունը միջոցառման ժամանակ կներկայացնի նոր սերնդի iOS 10 օպերացիոն համակարգը և նոր MacBook լեփթոփը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Google-ն ու Facebook-ն արհեստական ուղեղ ստեղծելու ծրագրերի մասին հայտնել էին ավելի վաղ՝ տարեսկզբին: