Բրիտանացի դիզայները քարերի նմանվող տորթեր է ստեղծել
ՀասարակությունԲրիտանացի դիզայներ Կիա Ութզոն Ֆրանկը KUFStudios-ից, անսովոր տորթեր է ստեղծել, որոնք հարթ հղկված քարեր են հիշեցնում։ Իրականում տորթերը բաղկացած են բիսկվիտի մի քանի շերտից՝ ծածկված մարմարե մարցիպանով եւ զարդարված ուտելի 24-կարատանոց ոսկով։
Առաջին հայացքից, դիզայներական այս տորթերը բոլորովին նման չեն ուտելիքի։ Հեղինակը նշում է, որ ինքը շատ է սիրում երկրաչափական ձեւեր, եւ այդ սերն իր արտահայտությունն է գտել անսօվոր աղանդերում։ Յուրաքանչյուր տորթ պատրաստվում է պատվերով, մեծ իրադարձությունների համար, հաղորդում է Kedem-ը։