«Շրջանառության հարկի մասին» օրենքի հետ կապված հարցերը խմբակցությունները կքննարկեն Կառավարության հետ
Քննարկման ավարտից հետո ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվական միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը Orer.am-ի հետ զրույցում ասաց, որ քննարկման արդյունքում Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով որոշվել է, որ խմբակցությունների ներկայացուցիչներն առաջիկայում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի վերաբերող հարցերը կքննարկեն ՀՀ կառավարության հետ: