ԱԺ խմբակցությունների ներկայությամբ`«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի շուրջ քննարկում է տեղի ունեցել Ազգային ժողովի նախագահի աշխատասենյակում, -այս մասին հայտնում է Orer.am-ը: Քննարկման ավարտից հետո ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվական միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը Orer.am-ի հետ զրույցում ասաց, որ քննարկման արդյունքում Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով որոշվել է, որ խմբակցությունների ներկայացուցիչներն առաջիկայում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի վերաբերող հարցերը կքննարկեն ՀՀ կառավարության հետ: