Խաչատրյանի անվան մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի քվեարկությունը սկսված է
ՀասարակությունԱրամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական կայքումանցկացվում է առցանց քվեարկություն՝ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում մրցանակ շնորհելու համար։ Այս անվանակարգում քվեարկությունն անցկացվում է մրցույթի եզրափակիչ՝ երկրորդ փուլ անցած չորս դիրիժորների միջև՝ Բուն Հուա Լիեն (Սինգապուր), Տոսիֆումի Կանաի (Ճապոնիա), Միրան Վոպոտիչ (Խորվաթիա), Ջուն-Սան Պարկ (Հարավային Կորեա/Գերմանիա): Այս մասին տեղեկացրին «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից:
Քվեարկության արդյունքները կամփոփվեն հունիսի 14-ին՝ խաչատրյանական մրցույթի փակման հանդիսավոր արարողության ընթացքում։