Մրգաստանում այրված տան բնակիչը միայնակ էր ապրում
ՀասարակությունShabat.am-ը գրում է.
Մրգաստան գյուղի 3-րդ փողոցի թիվ 30 տանը բռնկված հրդեհի պատճառով պահած Վազգեն Մկրտչյանը միայնակ էր ապրում: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետ Ռաֆիկ Խաչատրյանը:
«Ուտող, խմող մարդ էր, 80 տարեկանից բարձր, ծխախոտից ա եղել, երևի լույսը վառել է ու հրդեհ է բռնկվել: Ընտանիք ունի, բայց ինքը գյուղում մենակ էր ապրում»,- ասաց գյուղապետը:
Գյուղապետի խոսքով՝ այրվել է տան սենյակներից միայն մեկը, մյուսները՝ հրդեհի ծխից սևացել են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 13-ին` ժամը 05.29-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում այրվում է տուն, բնակիչը գտնվում է ներսում: