Մահացել է դերասան Ալեքսեյ Դայնեկոն
Հասարակություն47 տարեկանում մահացել է դերասան, երգիչ եւ հաղորդավար Ալեքսեյ Դայնեկոն։ Այս մասին Facebook–ի էջում գրել է նրա կինը՝ Ելենա Լոգացկայան։
«Այսօր Ալյոշան հեռացավ... Չեմ ուզում հավատալ, չեմ կարող հավատալ»,– գրել է նա։
Լոգացկայան ՏԱՍՍ–ի հետ զրույցում ասել է, որ մահվան պատճառը պարզվում է։ Նրա խոսքով՝ Դայնեկոն մահացել է տեղական ժամանակով ժամը 00։30–ին (Երեւանի ժամանակով ժամը 01։30)։ Այս պահին հայտնի է միայն, որ հունիսի 1-ին Դայնեկոն կոտրել էր ոտքը։
Ալեքսեյ Դայնեկոն ծնվել է 1970-ի հունիսի 5-ին։ Դերասանաը նկարահանվել է այնպիսի սերիալներում ինչպիսիք են «Լավրովայի մեթոդը 2», «Մեկ վայրկյան նախքան...», «Կարպով», «Կայսրությունը հարվածի տակ է», «Բալզակյան տարիք կամ բոլոր տղամարդիկ սրի...», «Ինչ էր ասել հանգուցյալը»։