Օֆելյա Համբարձումյանի թաղման կապակցությամբ կստեղծվի կառավարական հանձնաժողով
ՀասարակությունՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ հունիսի 13-ին, 91 տարեկանում կյանքից հեռացել է անվանի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր Օֆելյա Համբարձումյանը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Օֆելյա Համբարձումյանի թաղման կապակցությամբ կստեղծվի կառավարական հանձնաժողով: