Ահա, թե ինչի համար է նախատեսված ռետինի կապույտ հատվածը
LifestyleԻ՞նչ է հարկավոր երեխային լիովին երջանիկ լինելու համար. մի ամբողջ նոր տուփ գույնզգույն մատիտներ և այլ գրենական պարագաներ, և ահա դպրոց հաճախելու մեծ ցանկություն:
Համոզված եմ՝ բոլորը կհիշեն կարմիր և կապույտ հատվածների բաժանաված ռետինները: Իսկ գիտե՞ք արդյոք, որ կապույտ հատվածը նախատեսված է հատուկ նպատակի համար: Բազմիցս լսել էի, որ դրանով հնարավոր էր ջնջել գրիչի հետքերը: Համոզվելու համար՝ ինքս փորձեցի, սակայն արդյունքում միայն փչացրեցի տետրս:

Պարզվում է՝ ի տարբերություն սովորական ռետինների, այս երկգույն ռետինների կապույտ հատվածը ծառայել է միայն հաստ թղթի վրա մատիտով արված գրագրությունները ջնջելու համար: