Վերա Բրեժնեւան պարծեցել է իր թանկարժեք Mercedes–ով
LifestyleՀանրահայտ երգչուհի Վերա Բրեժնեւան ցույց է տվել, թե ինչ մեքենա է վարում: «ՎԻԱ Գրա» խմբի նախկին մասնակիցը որոշել է իր Instagram–ի 5 միլիոն բաժանորդներին ցույց տալ իր ավտոմեքենայի լուսանկարը:
Երգչուհին համացանցում հրապարակել է Mercedes benz ապրանքանիշի մեքենայի ղեկի լուսանկարը ու գրել, որ ինքը կարոտել է իր ավտոմեքենային:

«Կարոտում էի իմ մեքենան...Վարորդ Վերա: Տեղ կհասցնեմ անվճար»- ստորագրել է լուսանկարը Բրեժնեւան: