Ռիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն մեդալների շնորհանդես Է անցկացրել
ՀասարակությունԲրազիլիայում 2016 թվականի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել Է այն մեդալները, որոնք մարզիկներին հանձնվելու են մրցումների ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, ասված Է կազմկոմիտեի պաշտոնական կայքում:
Հանդիսավոր արարողության ընթացքում, որին ներկա Է եղել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը, ներկայացվել են Խաղերի համար պատրաստված 2488 մեդալներ, այդ թվում՝ 812 ոսկե եւ արծաթե, ինչպես նաեւ 864 բրոնզե պարգեւներ: Նշվում Է, որ արծաթե եւ բրոնզե մեդալները 30 տոկոսով բաղկացած են վերամշակված նյութերից, իսկ ոսկե մեդալները պատրաստված են առանց սնդիկի հավելման: Պարգեւների ժապավենները մասամբ պատրաստվել են վերամշակված պլաստիկե շշերից:
31-րդ ամառային Օլիմպիադան տեղի կունենա Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում օգոստոսի 5-ից մինչեւ 21-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: