Ժաննա Ֆրիսկեի մայրը հազվադեպ է այցելում դստեր գերեզման
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Այսօր՝ հունիսի 15-ին հայտնի ռուս երգչուհին Ժաննա Ֆրիսկեի մահվան առաջին տարելիցն է:
Երգչուհու մայրը՝ Օլգա Կոպիլովան ռուսական «Дни» կայքին տված հարցազրույցում պատմել է, թե ընտանիքն ինչպես է պատրաստվում այդ տարելիցին: Ինքը՝ Օլգա Վլադիմիրին, դստեր գերեզման հաճախ չի այցելում. Ժաննան չէր ցանկանա, որ ինքը հաճախ գնար գերեզմանոց:
«Ոչ մի հատուկ բան չենք կազմակերպելու: Ով հիշում է, նա էլ կգա գերեզմանոց,- ասել է նա,- Նրա գերեզման միշտ էլ շատ մարդ է այցելում, հեռվից են գալիս մարդիկ, ծաղիկներ բերում: Ես գերեզմանին հազվադեպ եմ լինում՝ Ժաննան չէր սիրում, երբ ես գերեզմանոց էի գնում»:

Ժաննա Ֆրիսկեն մահացել է 2015-ի հունիսի 15-ին գլխուղեղի ուռուցքից: Մեկուկես տարի բժիշկները պայքարել են երգչուհու կյանքի համար: Վարկածներից մեկով հիվանդությունը կարող էր խթանել նրա հղիությունը՝ 2013-ին Մայամիում Ժաննան լույս աշխարհ բերեց որդուն՝ Պլատոնին: Հիմա Ֆրիսկեի ծնողների ու նրա քաղաքացիական ամուսնու՝ Դմիտրի Շեպելեւի միջեւ բարդ հարաբերություններ են՝ վերջինը թույլ չի տալիս, որ նրանքհանդիպեն իրենց թոռնիկի հետ: