24 կարատանոց ոսկի ու ադամանդներ. Դուբայում ստեղծել են աշխարհում ամենաթանկարժեք անվադողերը (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Դուբայում գործող Z Tyres ընկերությունը ստեղծել է աշխարհում ամենաթանկարժեք անվադողերը, որոնք մասամբ պատված են 24 կարատանոց ոսկով ու ադամանդներով:
Ինչպես նշում է Oddity Central-ը, 1 մեքենայի համար նախատեսված 4 անվադողերն արդեն պաշտոնապես գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում` որպես աշխարհում ամենաթանկարժեքը: Դրանց ընդհանուր արժեքը 600.000 դոլար է:
Z1 կոչվող անվադողերն ուղարկվել են Իտալիա, որտեղ մասնագետները դրանց վրա ադամանդներ են ավելացրել: Այնուհետ թանկարժեք նմուշները հետ են ուղարկվել Դուբայ:
Աղբյուրը մանրամասնում է, որ անվադողերն արդեն գնվել են անհայտ գործարարի կողմից: Վաճառքից ստացված ողջ գումարը փոխանցվել է տեղի բարեգործական կազմակերպություններից մեկին:

