Ինչպես նորաոճ թևնոց պատրաստել կցասեղների միջոցով (լուսանկարներ)
LifestyleԶարդերը կնոջ զգեստապահարանի անբաժանելի մասն են, որոնք ամբողջացնում են կերպարը` անկախ այն բանից՝ դրանք թանկարժեք են, թե սովորական բիժուտերիա:
AdMe.Ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում է մի մեթոդ, որին հետևելու դեպքում կարելի է ոճային թևնոց պատրաստել` օգտագործելով սովորական կցասեղներ (булавка), բարակ ռետինե լար և գունավոր ուլունքներ:
Նախևառաջ հարկավոր է ուլունքները հավաքել կցասեղի մի կողմում ու դրանք իրար կողք շարել ստորև ցուցադրված օրինակի պես: Այնուհետ ռետինե լարը կտրեք 2 հավասարաչափ մասի ու դրանք անցկացրեք կցասեղների վերևի ու ներքևի հատվածներում գտնվող անցքերի միջով: Վերջում լարերի պոչերն իրար կապեք ու կտրեք ավելորդ մասերը:










