Ինչպիսի տեսք կունենա քաղաքները 30 տարի անց. 8 տեխնոլոգիական կանխատեսում` լուսանկարներով
LifestyleTert.am-ը գրում է.
Բրիտանացի ֆուտուրոլոգ Իեն Փիրսոնը 85 տոկոս ճշգրտությամբ օգնել է կազմել ապագայի քաղաքներին վերաբերող զեկույցը, որում նախագծվում է, թե ինչպիսի տեսք կարող է ունենալ ապագայի կյանքը խոշոր քաղաքներում 2045 թվականին:
Ինչպես ներկայացնում է Tech Insider-ը, Փիրսոնը զեկույցը կազմել է շինարարական տեխնիկայի ընկերության հետ համատեղ: Նրանք ներկայացնում են, թե ինչի կարելի է սպասել շինարարական ոլորտում առաջիկա 30 տարիներին:
Ռոբոտաշինության և արհեստական ինտելեկտի ոլորտում առաջընթացով պայմանավորված` ապագայի շենքերը տեխնոլոգիական «գիտակներ» են լինելու: Այս առումով զեկույցում առանձնացվում է 8 կանխատեսում:
1.Շենքերը կկառավարվեն արհեստական ինտելեկտ ունեցող անհատի կողմից (Siri հավելվածի տարբերակով): Զեկույցում նշվում է, որ շենքի բնակիչները կկարողանան իրենց համար հարմարավետ ներքին ջերմաստիճան պատվիրել:
2. Փոքր քաղաքներում գերբարձրահարկ շենքեր կկառուցվեն: Բարձրահարկ շենքերում կարելի է տեղ հատկացնել նաև աշխատանքային գրասենյակներին, մարզասրահներին:
3.Շենքերի պատուհանները կփոխարինվել վիրտուալ իրականության էկրաններով:
4.Մարդիկ կկարողանան հատուկ ծածկույթներ «փռել» և արևային էներգիա ստանալ:
5.Ռադիոակտիվ լույսն ու ջերմությունը կհետևեն մարդկանց սենյակից սենյակ անցնելիս:
6.Շինարարության աշխատակիցները էկզոկմախքներ կկրեն ծանր սարքավորումներ տեղափոխելիս:
7.Վտանգավոր շինարարական աշխատանքները կկատարեն ռոբոտները:
8.3D տպագրության և ռոբոտների աշխատանքի շնորհիվ կառույցների շինարարությունն առավել արագ տեղի կունենա:





