Օրվա բաղադրատոմս. Ելակով ու կիվիով տորթ
LifestyleԲաղադրամասեր՝
Բիսկվիտ՝
2 հատ ձու
60 գրամ շաքարավազ
60 գրամ ալյուր
Կրեմ՝
50 գրամ մասկարպոնե
50 գրա սերուցք
1 ճ. գ. շաքարի փոշի
Վանիլին
Զարդարանք՝
2 հատ կիվի
100 գրամ ելակ
Կաթնային շոկոլադ
Պատրաստման եղանակ՝
Ջեռոցը տաքացնել 200 աստիճան։
Սպիտակուցն ու դեղնուցը առանձնացնել։ Դեղնուցը շաքարավազի հետ հարել։
Սպիտակուցը հարել։
Միախառնել երկու զանգվածները։

Թխել ջեռոցում։

Սառը սերուցքը, մասկարպոնեն, վանիլինը, շաքարի փոշին միախառնել։
Հարել՝ մինչ խտանա։

Քսել տորթին, տրամագծով շարել կիվիները։
Մեջտեղում շարել ելակը։

