«Հանգստացրեք, թե չէ ես կհանգստացնեմ» Այվազյանի ու Բագրատյանի կռիվը (տեսանյութ)
ՀասարակությունArmtimes.com-ը գրում է.
Խորհրդարանում քվեարկության պետք է ներկայացվեր Կառավարության կողմից ներկայացրած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում փոփոխությունների մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Վարման կարգով խոսեցին մի շարք պատգամավորներ, Հրանտ Բագրատյանն իր վրդովմունքը հայտնեց՝ նկատելով, որ չի կարելի գյուղը դատարկել.
«Կա մի հայտնի հայկական ֆիլմ՝ ինչպես են գյուղերը դատարկվում, գյուղեր դատարկել չի կարելի, մենք Եվրոպա չենք, նույնիսկ եթե գյուղում 10 մարդ կա, դպրոցը պետք է լինի, չի կարելի 2 կոպեկի համար բռնել համայնքը վերացնել»,-ասաց նա:
Բագրատյանի խոսքին արձագանքեց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը՝ նկատելով, որ ամեն ինչի մասին խոսում են, բացի բուն օրենքից:
Պատգամավորի այս խոսքերը հունից հանեցին Բագրատյանին եւ նա սկսեց գոռալ.
«Հանգիստ նստի տեղդ»,-ասաց Այվազյանը՝ տեսնելով, որ Բագրատյանն արդեն ոտքի է կանգնել:
Բագրատյանի խոսքերը հասկանալի չէին, բայց նա շարունակում էր Այվազյանին պատասխանել.
«Հանգիստ նստի տեղդ, վունդերկինդ»,-հեգնեց Այվազյանը:
«Ընդմիջմանը կխոսեք, հիմա վախտը չէ»,-իրավիճակը փորձեց մեղմել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Զզվցրիք արդեն»,-լսելի եղավ Բագրատյանի խոսքը:
«Էս ազվերին կերածներին հանգստացրեք հա, թե չէ ես կհանգստացնեմ»,-ասաց Այվազյանը՝ դիմելով ԱԺ նախագահին:
«Դե հելի հանգստացրու»,-գոռաց Բագրատյանը:
«Արի հլը»,-ասաց Այվազյանը:
Վարդան Այվազյանը դուրս եկավ նիստերի դահլիճից, ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը հետեւից նետեց.
«Վարդան, հետ արի, ամոթ ա»:
Բագրատյանը փորձում էր դուրս գալ, բայց պատգամավորները նրան հետ պահեցին:
Քվեարկությունն ի վերջո կայացավ, այն ընդունվեց 58 կողմ, 21 դեմ եւ 0 ձեռնպահ ձայներով:
Տեսանյութը՝ քիչ անց: