Միլա Կունիսն ու Էշթոն Քութչերը սպասում են 2-րդ երեխային (լուսանկարներ)
LifestyleԴերասանուհի Միլա Կունիսն ու նրա ամուսին Էշթոն Քութչերը պատրաստվում են կրկին զգալ ծնող դառնալու բերկրանքը:
Ինչպես նշում է Tatler-ը, աստղերի պաշտոնական ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Կունիսը կրկին հղի է:
Ըստ ամենայնի՝ դերասանուհին գտնվում է հղիության վաղ շրջանում, քանի որ վերջերս արված լուսանկարներում նրա փորիկը դեռևս չի երևում:
Աղբյուրը հավելում է, որ դերասանների առաջնեկը՝ Ուայեթ Իզաբելը, 1.5 տարեկան է:




