Արքայադուստր Դիանայի զգեստները կներկայացվեն ցուցահանդեսի ժամանակ (լուսանկարներ)
LifestyleԱրքայադուստր Դիանայի զգեստներից երկուսն օրերս վաճառվել են աճուրդում: Դրանք գնել է բրիտանական թանգարաններից մեկը, որը խոստանում է մոտ ժամանակում ներկայացնել զգեստները ցուցահանդեսում, գրում է buro247.ru-ն:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Դիանայի զգեստների մեծ մասը դիզայներ Քեթրին Ուոլքերի աշխատանքներն են: Հայտնի է, որ արքայադստեր համար նա կարել է մոտ 1000 զգեստ: Բացի այդ, նրանք մտերիմ ընկերներ էին մինչ 1997թ. արքայադստեր մահը:
Եվ Kerry Taylor Auctions տան Passion for Fashion աճուրդում վաճառվել է զգեստ, որով արքայադուստրն ուղեկցել է արքայազն Չարլզին 1986-ին Վիեննա այցի ընթացքում:Վաճառվել է նաև Elizabeth Emanuel-ից նրա զգեստը։ Այս երկու զգեստներն էլ գնել է անգլիական թանգարանը, և մոտ ժամանակում դրանք կկարողանան տեսնել բոլոր ցանկացողները:

