Վիրավոր զինծառայողները Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում են
ՀասարակությունՀՀ առողջապահության նախարարությունը վիրավոր զինծառայողներին հնարավորինս մեծ ուշադրություն է դարձնում։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Միաժամանակ, նախարարը նշեց, որ հասկանալի է արտասահմանում վիրավորներին բուժել պահանջող նրանց հարազատների դիրքորոշումը, սակայն դա արդարացված է միայն այն դեպքում, երբ Հայաստանում նման բժշկական ծառայություն չի մատուցվում։
«Արտասահման ուղարկելու հարցը լուծում է ոչ թե մեկը, այլ բարձր մակարդակի բժիշկների հանձնաժողովը։ Եվ դուք տեսնում եք, որ նրանցից ոմանք, որոնց վիճակը ծանր էր, սկսում են քայլել։ Նշանակում է, որ Հայաստանում նույնպես արդյունավետ բուժում են ստանում»,- Արմենպրես-ի հաղորդմամբ` ասաց Մուրադյանը: