Ռուս գործարարները հետաքրքրված են Legitimus իրավաբանական ընկերության հետ համագործակցությամբ
ՀասարակությունՀունիսի 14-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում հյուրընկալվել էին Յուգրայից Հայաստան ժամանած ռուս գործարարները: Ռուս-հայկական գործնական հանդիպման ժամանակ հյուրերից յուրաքանչյուրը ներկայացրեց սեփական բիզնես գործունեությունը, ինչպես նաեւ հետագայում Հայաստանում իրականացվելիք հավանական ծրագրերը:
Որպես հայաստանյան ներկայացուցիչ՝ միջոցառմանը մասնակցում էր նաեւ Legitimus իրավաբանական ընկերությունը, որն իր հիմնական եւ հաստատուն դիրքն ունի ոլորտում: Լինելով առաջատար իրավաբանական ընկերություն եւ հիմնվելով իր կողմից որդեգրած սկզբունքների վրա, այն է՝ գաղտնիություն, ճշտապահություն, արհեստավարժություն, ազնվություն եւ հավասարություն, Legitimus-ն ապահովում է հաճախորդների շահերը՝ ուղղորդելով անգամ խնդրահարույց իրավիճակներում հայտնված անձանց:

Ընկերությունը ծառայություններ է մատուցում հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, պարսկերեն, արաբերեն, վրացերեն և այլ լեզուներով: Նշենք, որ Հայաստան ժամանած գործարարները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան Legitimus իրավաբանական ընկերության գործունեությանը՝ հույս հայտնելով, որ հետագայում կարող են համագործակցել ընկերության հետ: