Դպրոց հասնելու համար այս երեխաները բարձրանում են 800 մ բարձրությամբ ժայռը (լուսանկարներ)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Չինաստանի լեռնային գյուղերից մեկում երեխաների դպրոց գնալը ամենօրյա փորձություն է նրանց համար։ Երեխաները դպրոց հասնելու համար պետք է բարձրանան մոտ 800մ բարձրություն ունեցող ժայռը՝ նրա վրա ամրացված փայտե թույլ աստիճաններով։
Երեխաներին նկարել է լուսանկարիչ Չեն Ջին։ Այս նկարներն արագորեն տարածվեցին Չինաստանում և ողջ համացանցում,որից հետ միայն կառավարությունը խոստացել է տեղադրել առավել ամուր աստիճաններ՝ մինչ առավել երկարաժամկետ որոշում գտնելը։
Սակայն այս երեխաները դպրոց հասնելու ճանապարհին այսպիսի փորձությունների միջով անցնելու գործում միայնակ չեն։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, աշխարհում 124մլն երեխա դպրոց չի հաճախում, որի պատճառն այն է, որ դեպի դպրոց ճանապարհը շատ երկար է կամ շատ վտանգավոր։

