Հայաստանը մասնակցում է «Միջազգային բանակային խաղեր-2016» մրցումների համաժողովին
ՀասարակությունՀՀ ՊՆ բարձրագույն սպայական խորհրդի անդամ, «Տանկային բիաթլոն ֆեդերացիայի» հայկական մասնաճյուղի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մ.Սարգսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցում է հունիսի 15-ից 17-ը Մոսկվայում անցկացվող «Միջազգային բանակային խաղեր-2016» մրցումների նախապատրաստման պլանավորման ամփոփիչ համաժողովին և անցկացման վայրերի տեղազննությանը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հունիսի 16-ից 17-ը Մոսկվայում անցկացվող ՀԱՊԿ-ի ֆինանսատնտեսական գործունեությունը կարգավորող փաստաթղթերի նախագծերի քննարկումներին կմասնակցի ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության ներկայացուցիչը: