Հայկ Խանումյանին ծեծելու կասկածանքով Երեւանի բնակիչ է ձերբակալվել
ՀասարակությունԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու դեպքով այսօր՝ հունիսի 16-ին, ձերբակալվել է Երեւանի 48-ամյա բնակիչ Էրիկ Պողոսյանը:
Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Նախաքննությունը շարունակվում է։
Նշենք, որ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առեւանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կա երկու կալանավորված:
Հիշեցնենք, որ Հայկ Խանումյանը ծեծի է ենթարկվել հունիսի 6-ին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի /մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով մարդուն առեւանգելը/ հիման վրա: