Արծրուն Հովհաննիսյանը հերքել է ՌՈ կողմից լրագրողին բերման ենթարկելու մասին լուրը
ՀասարակությունՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել է Armlur.am կայքով տարածվող տեղեկությունն այն մասին, թե Ռազմական ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկում «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Արծրուն Հովհհանիսյանը գրառում է կ ատարել ֆեսյբուքյան իր էջում:
«Armlur.am կայքի կողմից տարածվում են կեղծ տեղեկություններ այն մասին, որ ՀՀ ՌՈ աշխատակիցները բերման են ենթարկում իրենց աշխատակցին: Տեղեկացնենք, որ ՀՀ ՌՈ-ը նման գործառույթ իրականացնել չի կարող: Խոսքը գնում է ՀՀ Քննչական Կոմիտեի քննիչի օրենքով նախատեսված ծանուցագրի պահանջները չկատարելու մասին»,- ասել է Հովհաննիսյանը: