ՄԻՊ-ն անթույլատրել է համարում հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին երեխաներին մասնակից դարձնելը
ՀասարակությունՄարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մտահոգիչ է համարել հոգեհանգստի, հուղարկավորության արարողություններին երեխաներին կազմակերպված ձեւով մասնակից դարձնելու փաստը: Այս մասին տեղեկացրին ՄԻՊ գրասենյակից:
«Մտահոգիչ է հոգեհանգստի, հուղարկավորության արարողություններին երեխաներին կազմակերպված ձեւով մասնակից դարձնելու փաստը: Անթույլատրելի ենք համարում երեխաներին նման հոգեբանական ապրումներին դրդելը: Հուսով ենք, որ կարվի հնարավորը՝ հետայսու նման դեպքերը բացառելու ուղղությամբ»,- ասվում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: