Յուրաքանչյուր մենահամերգ ծախսատար ու ոչ եկամտաբեր նախագիծ է. Մհեր
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երգիչ Մհերի սպասված մենահամերգն այլեւս իրականություն է: Երեկ՝ հունիսի 16-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Ты моя невеста» խորագրով` Մհերի եւ հանդիսատեսի երկար սպասված հանդիպումը, իսկ այսօր արդեն Life.panorama.am-ի հետ զրույցում երգիչը ամփոփեց համերգի արդյունքները:
«Այս մենահամերգիս վրա ես եւ իմ պրոդյուսերը աշխատել ենք շուրջ մեկ տարի, ամեն բան արել ենք, որպեսզի իրականություն դառնան մեր պատկերացումները, որպեսզի իմ հանդիսատեսը բարձր տրամադրությամբ ու լավ հիշողություններով հեռանա դահլիճից, ինչն այսօր արդեն կայացած կարող եմ համարել: Ես գոհ եմ իմ աշխատանքից, սա քննության նման մի բան էր ինձ համար, քննություն, որը հանձնում էի թե ինքս իմ, թե հանդիսատեսիս եւ թե իմ ուսանողների առաջ, որոնց արդեն քանի տարի է դասավանդում եմ ու սովորեցնում ճիշտ երգեցողություն. ի դեպ՝ երեկ նրանք ինձ հետ նաեւ բեմում էին»,- նշեց Մհերն ու հավելեց, որ ողջ մենահամերգը տեսագրվել է եւ շատ շուտով այն կներկայացվի նաեւ հեռուստադիտողի դատին:
Երգչի մենահամերգը ուղեկցվել է հետաքրքիր անակնկալներով եւ շքեղ շոու ներկայացմամբ, որն իրականացրել են տարբեր պարային խմբերն ու պարուհի, օդային ակրոբատ Թինա Քեյը: Համերգի ընթացքում հնչել են ինչպես սիրված երգեր, այնպես էլ պրեմիերաներ, որոնցից մի քանիսը, Մհերի խոսքով, առաջիկայում տեսահոլովակներ կունենան:
Շարունակությունը՝ այստեղ: