Քիմ Քարդաշյանը՝ Թեյլոր Սվիֆթի և Քանյե Ուեսթի կոնֆլիկտի մասին. «Նա ստում է և իրեն զոհի տեղ դնում»
LifestyleGQ ամսագրին տված հարցազրույցում Քիմ Քարդաշյանը մեղադրել է Թեյլոր Սվիֆթին ստի և կեղծիքի մեջ։ Քիմը նշել է, որ Սվիֆթը համաձայնություն է տվել Քանյեի հայտնի երգին, իսկ մարդկանց մոտ, ընդհակառակը, իբր անակնկալի է եկել, վիրավորվել։ Խոսքը Քանյե Ուեսթի այն երգի մասին է, որտեղ նա Թեյլոր Սվիֆթի մասին ասում է. «Ինձ թվում է, որ ես այժմ կարող եմ Թեյլորի հետ սեքսով զբաղվել, քանի որ ես այդ աղջկան հայտնի դարձրեցի»։
Թվում է, թե Քիմը ձգտում է մաքսիմումը ստանալ այս պատմությունից՝ լրագրողներին մտածելու տեղիք տվող նյութեր տրամադրելով։ Իր հարցազրույցում նա ասել է. «Քանյեն վկաների ներկայությամբ ասել է Թեյլորին իր մտադրության մասին։ Իսկ Թեյլորը ձևացրել է՝ իբր տեղյակ չէր»։
Երբ GQ-ն դիմել է Թեյլորի ներկայացուցիչներին, նրանք ասել են, որ երգչուհին տեղյակ չէր երգի մասին, այդ պատճառով Քիմի խոսքերը անհիմն են։
«Երգչուհին խնդրում է Քիմ Քարդաշյանին հանգիստ թողնել իրեն»,- ասել են Թեյլորի ներկայացուցիչները՝ նշելով, որ նա ոչ մի ցանկություն չունի հիշել այդ դեպքերը։

