Քրիստինա Ագիլերան նոր երգից ստացած հասույթը կփոխանցի Օռլանդոյում տուժածներին
LifestyleՔրիստինա Ագիլերան հայտարարել է, որ իր նոր Change երգի վաճառքից ստացված միջոցները կհատկացնի Օռլանդոյի գեյ-ակումբում հրաձգությունից տուժածներին և նրանց ընտանիքներին: Այս մասին հայտնում է People առցանց-պարբերականը:
«Օռլանդոյում տեղի ունեցած սարսափելի ողբերգությունը քար է սրտիս: Ես իմ սերն ու աղոթքներն եմ հղում զոհերին և նրանց ընտանիքներին»,- ասել է Ագիլերան:
Պարբերականը հայտնում է, որ Ագիլերան երգը գրել է Fance և Flo Reutter կատարողների համահեղինակությամբ: Այն ամենը, ինչ 3 ամսում ստացվի iTunes-ում սինգլի վաճառքից, կտրամադրվի Կարեկցության ազգային հիմնադրամին, որտեղից միջոցները ուղղակիորեն կփոխանցվեն հրաձգությունից տուժածներին և նրանց ընտանիքներին: