Շատ պարզ բաղադրատոմսեր հոդացավերից ազատվելու համար
LifestyleՀոդացավերից ազատվելու համար խորհուրդ ենք տալիս կիրառել հետևյալ բաղադրատոմսերը:
Արթրիտի /հոդաբորբ/ դեպքում շատ օգտակար է հետևյալ բաղադրատոմսերը
1 –ից 2 ճաշի գդալ հապալասենու(брусника) մանրացված տերևները լցնել 1.5-ից 2 բաժակ եռման ջրի մեջ: Օրական 3-ից 4 անգամ, ուտելուց 20-ից 40 րոպե առաջ ընդունել կես բաժակ պատրաստված թուրմից:
Հոդացավերից ու հոդաբորբից ազատվելու համար կարող եք 1 ճաշի գդալ չորացրած ու մանրացված սովորական սրոհունդի խոտը(зверобоя продырявленного ) լցնել 1.5 բաժակ եռման ջրի մեջ: Ուտելուց 20-ից 40 րոպե առաջ ընդունել 1/3 բաժակ:
1 ճաշի գդալ մեծ կռատուկի( лопуха) մանրացված արմատիկները լցնել 2 բաժակ եռացրած ջրի մեջ, թողնել թրմվի 8 ժամ ու ընդունել օրական 2-ից 4 անգամ, 1/3 բաժակ պատրաստված թուրմից: