Գիտնականները պարզել են, թե ինչ վնասակար ազդեցություն է թողնում ուշ ժամի սնվելը
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Չիլիի գիտնականների կողմից իրականացված ուսումնասիրությունը թույլ է տալիս հասկանալ, թե ինչ բացասական ազդեցություն է թողնում առողջության վրա ժամը 20.00-ից հետո սնվելը:
Ինչպես պարզվել է, այդ մարդիկ, ովքեր ուշ ժամի են սնվում, ավելի շատ են ավելորդ քաշ ձեռք բերում: Դա պայմանավորված է նրանով, որ ուշ ժամի վատթարանում է նյութափոխանակությունը: Իսկ արդյունքում, այն մարդկանց մոտ, ովքեր օգտագործում են սնունդ 20:00-ից հետո, գոտկատեղի միջին հաստությունը 5 սանտիմետրով ավելի է, քան նրանց մոտ, ովքեր հրաժարվում են սնվելուց ուշ երեկոյան: