Շարունակվում են Դեբեդ գետն ընկած ավտոմեքենայի որոնողափրկարարական աշխատանքները
ՀասարակությունՀունիսի 19-ին՝ ժամը 06.19-ին, դեպքի վայր են մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին՝ ժամը 19.34-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այրում գյուղի կայարանի մոտ ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. անհրաժեշտ է օգնություն:
Պարզվել է, որ «ВАЗ-21011» մակնիշի (անհայտ պ/հ, վարորդ` 1994 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենան ընկել է գետը:
Ժամը 06.49-ից վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքները, որին մասնակցում են նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցներ և Արճիս գյուղի բնակիչներ:
Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: