Պարզվել է, որ հայտնի բույսի յուղը հակաբիոտիկներից ուժեղ է
LifestyleՀամեմի յուղը կարող է օգտագործվել մի շարք վարակների բուժման համար, այդ թվում՝ աղիքային ցուպիկի և սալմոնելայի, հայտնում է newsyou.info-ն:
Այդ բույսի թուրմը վերացնում է մի շարք վտանգավոր բակտերիաներ, որոնք առաջացնում են դեղերի նկատմամբ կայուն վարակներ:
Պորտուգալացի գիտնականները համեմի սերմերից պատրաստված յուղը փորձել են 12 մահաբեր բակտերիաների վրա: Պարզվել է, որ 1,6 տոկոսից պակաս յուղ պարունակող լուծույթը ընդունակ է կանգնեցնել բակտերիաների բազմացումը, իսկ որրոշ բակտերիաների էլ նույնիսկ ոչնչացնել:
Հետազոտության համահեղինակ դոկտոր Ֆերնանդա Դոմինգեսը ասել է, որ համեմի յուղը կարող է օգնել միլիոնավոր մարդկանց, ովքեր տառապում են սննդային հիվանդություններից: «Դա կարող է դառնալ բնական այլընտրանք սովորական հակաբիոտիկներին»,- նշել է նա: