Հնդկաստանում «կարմիր վտանգ» են հայտարարել աֆրիկյան խխունջների պատճառով
ՀասարակությունՀնդկաստանի հարավում «կարմիր վտանգ» են հայտարարել աֆրիկյան ախաթին-խխունջների պատճառով, որոնք անասելի արագությամբ խժռում են բերքը։
Երկրի գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է, թե այժմ բոլոր ուժերը ներդնելու են վնասարարների դեմ պայքարելու գործին, որոնց Հնդկաստան էին բելեր 20-րդ դարի սկզբին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Հսկա ախաթինի (Achatina fulica) հայրենիքը Քենիան եւ Տանզանիան են։ Դրա երկարությունը կարող է հասնել մինչեւ 30 սմ-ի։