FAW-ը ներկայացրել է Hongqi HS7 քրոսովերը
ՀասարակությունՉինական FAW ընկերությունը պատրաստվում է քրոսովեր արտադրել: Մեքենան առաջին հերթին նախատեսված կլինի ներքին շուկայի համար: Ապագա սերիական նորամուծությունը պատկանում է Hongqi ենթաապրանքանիշին: Մեքենան կկոչվի HS7, փոխանցում է Planet- today-ը:
Մոդելի հիմքում կլինի Hongqi S-Concept կոնցեպտը: Սակայն ի տարբերություն կոնցեպտի՝ Hongqi HS7-ը չի ունենա նույնքան վառ արտաքին դիզայն: Մասնավորապես ռադիատորի վանդակը կլինի ավելի փոքր եւ կունենա այլ բամպերներ: Քրոսովերը չի ունենա կողային խցիկներ, ինչպես Hongqi S-Concept-ը: Այն կունենա սովորական կողային հայելիներ:
Քրոսովերի գինը դեռ անհայտ է: Մեքենան սկզբնական փուլում կիրացվի միայն Չինաստանում: