Գիտնականներ. 2016 թվականի ամառն ամենաշոգը կլինի մարդկության պատմության մեջ
ՀասարակությունԱՄՆ-ի Մթնոլորտային հետազոտությունների ազգային կենտրոնի գիտնականները նշել են, որ 2016 թվականն ամենաշոգը կլինի մարդկության պատմության մեջ: Այս մասին գրում է Informing-ը:
Որպես ջերմաստիճանի բարձրացման պատճառ նրանք նշում են մարդու տեխնածին գործունեության ջերմոցային արդյունքը: Մարդիկ առայժմ ոչ միայն չեն կարողանում կանգնեցնել այդ գործընթացը, այլեւ ավելի են խորացնում իրավիճակը:
Արդյունքում տարեցտարի մոլորակի ջերմաստիճանը կբարձրանա: Բայց, ըստ գիտնականների, 2061-2080 թվականներն ամենաշոգը կլինեն:
Այդ ժամանակահատվածում ամռանը միջին ջերմաստիճանը կարող է բարձրանալ գրեթե 80%-ով: Մարդկանց համար դժվար կլինի հաղթահարել նման տապը, բարձր ջերմաստիճանի հետեւանքով կտուժեն նաեւ մոլորակի ֆլորան եւ ֆաունան: