Ի՞նչ չի անում սիրող տղամարդը
LifestyleՇատ հաճախ իգական սեռի ներկայացուցիչն ուղղակի պատրվակներ է փնտրում իրեն և իր շրջապատին ապացուցելու համար, որ տղամարդու հարցում իր ընտրությունը ճիշտ է, ու իր կողակիցն իսկապես սիրում է իրեն: Սակայն կողակցի զգացմունքները դժվար թե խորը և լուրջ լինեն, եթե նա չի անում հետևյալը.
Նա չի փորձում լեզու գտնել ձեր ընկերների և ձեր սիրելի մարդկանց հետ: Տղամարդը կարող է չսիրել ձեր բոլոր կոշիկները, պայուսակները և այլն, սակայն նա պարտավոր է ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ովքեր ձեզ համար թանկ են:
Նա չի գնահատում ձեր արժանիքները: Սիրող տղամարդը ուղղակի պարտավոր է տեսնել և գնահատել ձեր արժանիքները:
Նա ուշադիր և հոգատար չէ ձեր նկատմամբ: Սիրող զույգերը հաճույք են ստանում միմյանց հանդեմ քնքշանք դրսևորելուց և միմյանց հանդեմ հոգատար լինելուց: Եթե ձեր կողակցի մոտ դա չի ստացվում, ուրեմն նրա զգացմունքները դժվար թե իրական լինեն:
Նա փորձում է ստորացնել ձեզ իր ընկերների ներկայությամբ: Սիրող տղամարդը երբեք չի փորձի ստորացնել ձեզ իր սեփական «ես»-ի ինքնահաստատման համար: