«Արմավիր» ՔԿ-ում ատապարտյալին ապօրինի միջոցով բջջային հեռախոսներ են փորձել փոխանցել
ՀասարակությունՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հունիսի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Վ.-ի անվամբ քաղաքացի Ս. Պ.-ի կողմից բերված սառնարանի զննությամբ թաքստոցից հայտնաբերել և առգրավել են 6 բջջային հեռախոսի ականջակալ, 8 լիցքավորման սարք և 9 բջջային հեռախոս: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: