Քլինթոնը լուսանկար Է հրապարակել նորածին թոռնիկի հետ
ՀասարակությունԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, որը վերջերս երկրորդ անգամ Է տատիկ դարձել, լուսանկար Է հրապարակել նորածին թոռնիկի հետ: Լուսանկարը, որտեղ քաղաքական գործիչն ամուսնու՝ Բիլի հետ միասին գրկում պահել Է երեխային, զետեղված Է Twitter-ի նրա Էջում, տեղեկացնում Է Արմենպրեսը:
«Որքան ուրախալի Է լինել մեր նորածին թոռնիկի՝ Էյդանի հետ»,-նշել Է Քլինթոնը: Սոցցանցում նրա հաշվին բաժանորդագրված Է ավելի քան 7 մլն մարդ:
Քլինթոնը տատիկ Է դարձել հունիսի 18-ին: Նրա դուստրը՝ Չելսին, երկրորդ երեխան Է ունեցել իր ամուսնուց՝ բանկիր Մարկ Մեզվինսկուց: Ընտանեկան զույգն ունի նաեւ դուստր՝ Շառլոտա Քլինթոն Մեզվինսկին, որը ծնվել Է 2014 թվականին: 36-ամյա Չելսին Հիլարի եւ Բիլ Քլինթոնների միակ դուստրն Է: