Բանակը բուհերում տեղեր է պատվիրել մի քանի մասնագիտությունների գծով
ՀասարակությունՊաշտպանության նախարարությունը բուհերում տեղեր է պատվիրել մի քանի մասնագիտությունների գծով:
Արմենպրեսի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին ԵՊՀ ընդունողհանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը նշեց, որ այս տարի նախարության կողմից 22 տեղ է պատվիրվել:
«Պաշտպանության նախարարությունը այդ 22 տեղը պատվիրել է 4 մասնագիտություններով: Դրանք են` ռադիոֆիզիկա, քարտեզագրություն, թյուրքագիտություն, այդ թվում, ադրբեջանագիտություն, ինչպես նաև իրանագիտություն: Ասեմ, որ այս ուղղություններով դիմորդների շրջանում ակտիվություն է նկատվում»,-ասաց Վաչագան Գալստյանը: Նրա տեղեկացմամբ, դրանք անվճար տեղեր են, այս մասնագիտությունների գծով ավարտածները անցնում են աշխատանքի Պաշտպանության նախարարության համակարգում:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում նույնպես կան պատվերներ Պաշտպանության նախարարության կողմից: Այս բուհի պրոռեկտորԿարեն Արզումանյանը նշեց, որ նման պատվեր իրենց մոտ առաջին անգամ է լինում: Պաշտպանության նախարարության կողմից պատվերը 4 մասնագիտությունների գծով է ` էլեկտրոնիկա, կիսահաղորդիչների ֆիզիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ծրագրային ճարտարագիտություն: