Այս տղամարդը հայրերի օրվա առթիվ շնորհավորանքներ է ստացել 472 դուստրերից
LifestyleՀնդկաստանի Ահմեդաբադ քաղաքի 47-ամյա բնակիչ Մահեշ Սավանին հունիսի 19-ին նշվող Հայրերի օրվա կապակցությամբ շնորհավորանքներ է ստացել 472 դուստրերից: Իրականում հարյուրավոր կանայք, որոնցից գործարարը ստացել է շնորհավորանքները, իր կենսաբանական երեխաները չեն: Սակայն հայտնի է, որ բարեհոգի տղամարդը պարտավորվել է հոր պես պահել ու խնամել 472 կանանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով առանց հայր են մնացել:
«Հայր Մահեշն ինձ համար ավելին է, քան պարզապես հայր: Կցանկանայի, որ աշխարհում յուրաքանչյուր աղջիկ նրա պես հայր ունենար»,-պատմել է Սավանիի խնամակալության տակ եղած 472 աղջիկներից մեկը` Նահեդա Բանուն: