2016 թվականի մայիսն ամենաշոգն Է դարձել դիտարկումների ողջ պատմության ընթացքում
ՀասարակությունԱնցած մայիսն ամենաշոգն Է դարձել վերջին 137 տարում՝ բնորոշ մեծությունները գերազանցելով Ցելսիուսի 0,87աստիճանով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել են ԱՄՆ-ի Օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների վարչության (NOAA) կլիմայագետները:
«Այս տարի կլիմայի վիճակը մեզ հարկադրում Է խիստ անհանգստանալ: Անհավատալի բարձր ջերմաստիճանները, սառցի հալման տեմպերը մարտին եւ մայիսին, որոնք մենք սովորաբար չԷինք տեսնում մինչեւ հուլիս, գերսաստիկ անձրեւները եւ այլ բաներ. այս ամբողջի համար արտասովոր ուժգին Էլ Նինիոյին կարելի Է մեղադրել սոսկ մասնակիորեն: Այն, ինչ աննորմալ Էր, դառնում Է նորմա»,- հայտարարել Է Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպությանը կից Կլիմայի ուսումնասիրման ծրագրի ղեկավար Դեւիդ Քառլսոնը:
Ընթացիկ կլիմայական անոմալիաների եւ մայիսին գերբաձր ջերմաստիճանների գլխավոր պատճառներից մեկը, բացի Էլ Նինիոյի անսպասելիորեն ուժեղ ֆենոմենից, ինչպես փորձագետները նշում են NOAA-ի զեկույցում, ըստ երեւույթին, մարդն Է. մայիսի վերջին մթնոլորտում CO2-ի բաժինը վերջնականապես գերազանցել Է մեկ միլիոնի հաշվով 400 մասի հոգեբանական նշագիծը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: