Ինչպես նիհարել ծննդաբերությունից հետո. լայֆհաք Քիմ Քարդաշյանից
LifestyleThe Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը ծննդաբերությունից հետո արդեն գրեթե իդեալական պարամետրերի է հասել: Նրան մնում է նիհարել ընդամենը 4 կիլոգրամ,- գրում է ORER.am-ը:
Նրան օգնել է հանրահայտ Աթկինսի դիետան, որը մշակվել է Ռոբերտ Աթկինսի կողմից:
Ահա թե ինչպիսին է նրա նիհարեցնող սննդակարգը:
«Հաջողության գաղտնիքը սոված չմնալու և շատ չուտելու մեջ է: Պետք չէ բաց թողնել սննդի ընդունումը: Առավոտյան Քիմն ուտում է ձու, պանիր և բանջարեղենային օմլեթ:
Ցերեկը ուտում է հունական յոգուրտ մրգերով և նուշով, իսկ ճաշին՝ բուրգեր հնդկահավով, աղցանով և մարինացված սոխով:
Ընթրիքին Քիմն ուտում է դդմիկ և լապշա, հավի երշիկ:»,- պատմել է նրա դիետոլոգ Քոլեթթ Հեյմովիցը: