Գեղարքունիքում բարձրացել է հանցագործությունների բացահայտման եւ հետախուզվող անձանց հայտնաբերման տոկոսը
ՀասարակությունԳեղարքունիքի մարզում 2016 թվականի մայիս ամսին գրանցվել է հանցագործության 352 դեպք, որոնց մեջ գերակշռում են հասարակության անվտանգության կարգի պահպանմնան դեմ ուղղված հանցագործությունները՝ 130 դեպք:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արայիկ Քոչարյանը, եւս 108 հանցագործություն կատարվել է անձանց անվտանգության , 88-ը՝ անձնական սեփականության, 48-ը՝ պետական իշխանության եւ կառավարման կարգի, 11-ը տնտեսական գործունեության դեմ: «Գրանցված 352 հանցագործություններից այսօրվա վիճակով չբացահայտված է մնում 22-ը, ինչը նշանակում է, որ ընդհանուր դեպքերը բացահայտված են 93,8 տոկոսով: Նախորդ տարվա մայիսին Գեղարքունիքի մարզում գրանցվել է 285 դեպք, որոնք բացահայտվել են 89,1 տոկոսով: Այս տարվա մայիսին գրանցվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:Նախորդ մայիսի համեմատ բարձրացել է նաեւ հետախուզվող անձանց հայտնաբերման ցուցանիշը»-նշեց վարչության պետի տեղակալը:
Խոսրով Խլղաթյան