Greubel Forsey-ն մեկ միլիոն դոլար արժեքով ապակե ժամացույցներ Է առաջարկում ամերիկացիներին
ՀասարակությունՇվեյցարիայի Greubel Forsey ընկերությունը թողարկել Է ձեռքի ժամացույցների շարք՝ շափյուղե ապակիով թափանցիկ կորպուսով: Մոդելը կոչվում Է Double Tourbillon 30՛ Technique: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Luxurylaunches -ին, դրանք թողարկվել են սահմանափակ քանակով եւ կվաճառվեն միայն ԱՄՆ-ում: Գինը 1,2 միլիոն դոլար Է:
Ժամացույցների առանձնահատկությունն այն Է, որ դրանք ստեղծելիս մետաղ չի օգտագործվել՝ բացառությամբ լարման գլխիկի: Մոդելը բարդացված Է կրկնակի տուրբիյոնով, բանելու պաշարը կազմում Է 120 ժամ: Ժամացույցը հավաքվում Է ձեռքով:
Greubel Forsey ընկերությունը հիմնվել Է 2004 թվականին Շվեյցարիայում: Ֆիրման տարեկան թողարկում Է մոտավորապես 100 մոդել: «Աշխարհում ինչ Էլ որ տեղի ունենա, մեր ժամացույցները երբեք չեն կարող Էժանանալ».-պնդում Է ապրանքանիշի հիմնադիրներից մեկը՝ Սթիվեն Ֆորսին: Ֆիրմայի ամենահասարակ ժամացույցների նվազագույն գինը կազմում Է շուրջ 150 հազար դոլար: