Բացակայող պատգամավորների աշխատավարձերից պահումներ կլինեն
ՀասարակությունԱշխատանքի չներկայացող Ազգային Ժողովի պատգամավորների աշխատավարձերից պահումներ կլինեն: Այս մասին այսօր` հունիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի այն հայտարարությանը, թե ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը
Անհարգելի պատճառներով աշխատանքից բացակայող պատգամավորների աշխատավարձներից պահումներ կլինեն: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի այն հայտարարությանը, որ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը աշխատավարձ չի ստանա ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման 9-րդ նստաշրջանի նիստերին չներկայանալու համար:
«Բոլոր այն պատգամավորները, որոնք անհարգելի չեն գալիս աշխատանքի, նրանց բոլորի աշխատավարձերից պահումներ են լինում: Դա կլինի Գալուստ Սահակյանը, Էդուարդ Շարմազանովը, թե ձեր նշած անձնավորությունը, աշխատավարձերից պահվում է: Իսկ Գալուստ Սահակյանի գործողությունները, բնականաբար, չեմ մեկնաբանի, որովհետեւ ինքն իմ ղեկավարն է և ինքն ամբողջական պատասխանը տվել է»,-ասաց նա: