«Բրիթնի Սփիրսի հետ ամուսնությունը տանջալի էր ինձ համար». Քեյվին Ֆեդերլայն
Lifestyle10 տարի է անցել այն ժամանակվանից, երբ Բրիտնի Սփիրսի և Քեյվին Ֆեդերլայնի ամուսնությունը դադարեց գոյություն ունենալ: Եթե Բրիտնին մեջ ուժ գտավ շուռ տալու իր կյանքի այդ ծանր էջը, կրկին հաջողությունների հասավ, ապա նրա նախկին ամուսնուն ոչինչ չի մնում, քան հիշել այդ օրերը։
Վերջին հարցազրույցներից մեկում Ֆեդերլայնը խոստովանել է, որ երգչուհու հետ ամուսնությունը տանջալի է եղել իր համար։ Չնայած ամուսինների միջև տարաձայնությունները շատ էին, սակայն Բրիթինիի կողմից ապահարզանի դիմումի ներկայացումը Քեյվինի համար անսպասելի է եղել, քանի որ այդ պահին, օգտվելով կնոջ կապերից, փորձում էր առաջ տանել իր կարիերան։ Ֆեդերլայնը չի հերքում, որ Բրիտնիի հետ հարաբերություններում բացասական բաներ շատ են եղել, որոնց մասին ինքը փորձում է մոռանալ։



