Հունիսին Գեղարքունիքում տեղումների քանակը նորմայից 1,5-2 անգամ ավելին է եղել
ՀասարակությունԳեղարքունիքի մարզում 2016 թվականի հունիսի առաջին 21 օրում թափվել է մոտ 40 միլիմետր տեղում, ինչը հունիսի ամսական միջին նորման գերազանցել է 1,5-2 անգամ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայության Գավառի օդերեւութաբանական կայանի պետ Աշոտ Մակարյանը, հունիսի ամսական տեղումների միջին նորման կազմում է 20-25 միլիմետր, իսկ այս տարվա հունիսը նորմայից տեղումնառատ է, հիմնականում՝ անձրեւների տեսքով: «Որոշ տեղերում կարկուտ տեղացել է, սակայն տեղումները շատ ավելի նպաստավոր, քան թե վնասակար են եղել մարզի գյուղատնտեսության համար: Մասնագետների ներկայացմամբ՝ տեղացած առատ անձրեւների շնորհիվ արոտներում, արտերում եւ խոտհարքերո ւմ փարթամ բուսածածկույթ է առաջացել, հողի մեջ բավարար խոնավություն կա»,-ներկայացրեց Աշոտ Մակարյանը:
Խոսրով Խլղաթյան